November 30

Ձյուն

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Ծաղիկները մտել են քուն,

 

 

2.Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Ծաղիկների անկողինը հողն էր:

 

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.

Սպիտակ է, փափուկ է և սառը:

 

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը ճերմակ, փափուկ, սառը բնության երևույթ է:

 

6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

Նրանք ցրտահար էին և քնած:

 

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Սպիտակ ձյուն

 

 

November 30

Ցտեսություն աշուն

Նամակ աշնանը

 

Բարև, աշու՛ն.

Դու մեզ շատ ուրախություն բերեցիր: Մենք  քեզ կկարոտենք, քո ծառերի տերևները ընկան ցած, և մենք նրանցով պատրաստեցինք գեղեցիկ կերպարներ: Դու մեր համար շատ լավ եղանակ էիր: Դու բերեցիր երեխաներին երջանկություն:

Ցտեսություն, աշուն, վաղը ձմեռ է գալիս:

 

 

Սիրով՝ Գրիգորից

November 23

Մաթեմ

  1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

761

  1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

167

 

  1. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

940

  1. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

409

 

  1. Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:

 

ապրանք   1 հատի արժեքը
մատիտ 80 : 8 x 5 50
գրիչ Մատիտից 10 դրամով էժան է 40
թուղթ Մատիտից 5 անգամ էժան է 10
կավիճ Թղթից 2 անգամ թանկ է 20
ռետին Գրիչից 20 դրամով թանկ է 60
սրիչ Գրիչից 2 անգամ թանկ է 80

 

Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար:

60×2=120 դրամ

Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար:

3×50=150 դրամ

Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար:

5×10=50 դրամ

Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար:

4×40=160 դրամ

Ե. Յուրաքանչյուր առարկայից մեկ հատ գնելու համար:

50+40+10+20+60+80=260 դրամ

Զ. Յուրաքանչյուր առարկայից երկու հատ գնելու համար:

260×2=520 դրամ

November 20

Englishe

This is my computer. It is black.

These are my compiuters. They are black and gray.

 

This is my sweater. It is orange

These are my  sweaters. They are green and orange.

 

This is my jacket. It is gray.

These are my jackets. They are gray and red.

 

This is my pencil. It is black.

These are my pencils. They are black and white.

 

This is my telephone. It is yallow.

These are my telephones. They are yallow and green.

November 12

Մատեմ

Առաջադրանքներ՝

 

1.Հետևյալ երկնիշ թիվը գրիր հայերեն տառով:

 

Պատասխանը գրիր հայերեն մեծատառով:

 

70 թիվը հայերեն տառերով գրվում է

 

  1. Քանի՞ հայերեն տառերի միջոցով է գրվում հետևյալ երկնիշ թիվը՝ 30:

 

Պատասխան՝ 30 թիվը գրվում է  1 3 2  հայերեն տառով:

 

  1. Պարզիր, թե ո՞ր հայերեն տառն է ստացվում՝ Ե+Բ:

 

Պատասխան (հայերեն մեծատառը

 

  1. Հետևյալ թիվը գրիր հայերեն մեծատառերով:

 

Պատասխան՝ 15 =

 

  1. Հետևյալ թիվը գրիր հայերեն մեծատառերով:

 

Պատասխան՝ 22 թիվը հայերեն տառերով գրվում է :

 

  1. Տրված թվերը քեզ կօգնեն կռահել համապատասխան տառերը: Վերծանիր ծածկագրերն ու կտեսնես, թե որ մրգերն են թաքնված ծածկագրերի տակ:

 

 

 

Ծածկագիր՝ 400;7000;1000

Ծածկագիր՝ 4 ; 5; 90; 80

Ծածկագիր՝ 2000; 5; 5000; 60; և ; 20; 30

 

Պատասխան՝

Պատասխան՝

Պատասխան՝

November 11

Վագրի վրա մռնչացող տղան

Վագրի վրա մռնչացող տղան

Դոնալդ Բիսեթ

 

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
— Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

չկա

2.Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.

ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս – ինչ որ բան են ասում քեզ, մեկ անգան լսում ես, հետո մոռանում ես:

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել –չես հասկանում դիմացինիդ:

գ. խելքը թռցնել –չլսել, գժվել

3.Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա:

Սադին մռնչում էր, որովհետև նա վագրից վախենում եր:

4.Նշի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:

«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞:

5.Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:

Նա, որ  ամեն օր հանդիպեր վագրին, կհոգներ:

6.Հորինի՛ր պատում, մուտքագրի՛ր պատումդ, նկարի՛ր ջրաներկով կամ գուաշով, պատումիդ հետ միասին տեղադրի՛ր բլոգումդ:

Ժպտացող վագրը

 

Կար չկար մի վագր: Նրա աբխտը շատ էր բերում, դրա համար նա ամեն անգամ ժպտում եր: Այդպես էլ նրան անվանեցին ժպտացող վագր: Մի օր իր ծննդյան օրը, նա գնաց իր ընկերոջ տուն: Այնտեղ նա շատ լավ օրանցկացրեց, նա շատ ուրախ էր իր ծնունդի համար: Մյուս օրը նա իր հայրիկի հետ գնացին խանութ, որ իրեն հագուստ առնեն: Նա ընտրեց շատ գեղեցիկ հագուստ և  ուրախացավ, համբուրեց հայրիկին:

Հաջորդ օրը նա գնաց ատրակցիոն խաղեր խաղալու: Դա  նրա համար շատ զվարճալի տեղ էր, որովհետև նա շատ ուրախացավ:

November 9

Աղվես

Աղվեսը           Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,

Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

 

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Խորոզ-աքաղաղ, ագին-պոչ,

  1. Նշված բառերը դարձրու հոգնակի:

մարդ-մարդիկ

աղվես-աղվեսներ

մատ-մատներ

մկրատ-մկրատներ

ծաղիկ-ծաղիկներ

դուռ-դռներ

ժպիտ-ժպիտներ

3.Լրացրու բաց թողնված բառերը:

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասեք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

 

  1. Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ-խոնարհվել, ականջ դնել-լսել, հոգին հանել-չարչարել, վիզ ծռել-խնդրել

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

 

Ամառվա մի օր ուղ­ևորները, կես­­­օրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

– Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:

Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.

– Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում: