April 30

Սխալ արձագանք

որձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

— Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:

— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:

Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.

-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է   մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

-Լիճը,- պատասխանեց արձագանքը:

— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:

— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:

— Կեսարը,- բղավեց արձագանքը:

Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:

— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

— Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:

Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

 

Առաջադրանք

  1. Ի՞նչ գիտի արձագանքը: Ի՞նչ է մտածում նա, երբ միայնակ է լինում:

 

Իմ կարծիքով նա մտածում է որ ինչ ասի իր հարց տվողին:

 

2.Ի՞նչ գիտես արձագանքի մասին: Նկարիր նրան ու պատմի՛ր:

Արձագանքը  դա մի բան է, որը  կրկնում է քո վերջին վանկը:

 

  1. Ինքդ երևէ խոսե՞լ ես արձագանքի հետ: Կարո՞ղ ես պատմել ձեր զրույցը:

 

– Դու քանի տարեկան ես 8՞:

 

– 8՞

 

-Ես գրիգորն եմ բա դու ո՞վ ես:

 

-Ով ես:

 

  1. Փորձիր այնպիսի երկխոսություն հորինել, որտեղ հաղթողը դո՛ւ լինես:

 

-Բարև:

-Արև:

-Դու խելոք ես:

-Ես:

-Հա դու:

-Դու:

-Դու քանի տարեկան ես 11:

-1:

-Ես հախթեցի:

April 30

Մայրենի

Հիմա

 

Արդեն խոր աշուն է: Օրերը ցրտել են ու կարճացել: Սկսվել են հորդ անձրեւները: Տերեւները թափվել են, ծառերը մերկացել, թռչուններն ու կենդանիներն արդեն նախապատրաստվել են ձմռան գալուն: Մարդիկ էլ հետ չեն մնացել նրանցից:Նրանք սիրով սպասում են ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին:

 

Անցյալ

 

Անցյալ խոր աշուն էր: Օրերը ցրտել եին ու կարճացել եին: Սկսվել եին են հորդ անձրեւները: Տերեւները թափվել եին, ծառերը մերկացել եին, թռչուններն ու կենդանիներն արդեն նախապատրաստվել եին ձմռան գալուն: Մարդիկ էլ հետ չեին մնացել նրանցից: Նրանքել եին  սիրով սպասում եին ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին:

 

Ապագան

 

հետո խոր աշուն է լինելու: Օրերը ցրտելու են ու կարճանալու: կՍկսվեն են հորդ անձրեւները: Տերեւները կթափվեն, ծառերը կմերկանան, թռչուններն ու կենդանիներն արդեն նախապատրաստվելու են ձմռան գալուն: Մարդիկ էլ հետ չեն մնացեու նրանցից: Նրանք սիրով կսպասեն են ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին:

 

 

April 22

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությու0նից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից: 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Եթե Ջակոմոն թափանցիկ է8, ուրեմն նրա ամեն ինչը պետք է երևար:

2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

իմ շրջապատում ոչ մի թափանցիկ մարդ չկա:

3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

եթե մենք լինենք թափանցիկ և մեր մտքերը տեսնեին դա վատ կլիներ:

4.Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Հեղինակը փոխաբերական իմաստով էր նրան ասում թափանցիկ:

5.Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

իմ կարծիքով դա

6. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Պատմվածքն ինձ սովորեցրեց, որ ամենաուժեղ բանը դա ճշմարտությունն է:

7. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

ինչպիսի-թափանցիկ, աղքատ, չտեսնված, պայծառ, բարձրաձայն, փայփլուն, պարզ, ուժեղ, սև,

ինչ-տղա, բանտախուց, աշխարհ, ծայր, ճակատ, օդ, գնդիկ, ձայն, աշխարհ, փոթորիկ

April 20

Seasons

There are four seasons in a year. They
are winter, spring, summer and autumn.
The winter months are December,
January and February. It is usually cold
in winter. The spring months are March,
April and May. It isn’t cold in spring. It is
warm and nice. The summer months are
June, July and August. It is hot and bright
in summer.
The autumn months are September,
October and November. It is warm in September and October. But
sometimes it is cold in November. All the seasons are beautiful.

April 19

Մաթեմատիկա

Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները:

նախորդող թիվը թիվը հաջորդող թիվը
      14153 14154         14155
      320294 320295         320296
      502093 502094         502095
      940099 940100         940101
      139999 140000         140001
      850090 850091         850092

 

 Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր և ամենամեծ թվերը։

Թիվը Ամենափոքր թիվը Ամենամեծ թիվը
25481 12458 85421
164892 124689 986421
200147 100247 742100
624100 264001 642100
395341 359134 954331
340007 300047 743000

 

 Այս մատիտներից մեկով պետք է ինքնաթիռ նկարեմ: Ո՞ր մատիտով եմ նկարելու, եթե այն կապույտը կամ դեղինը չէ, ամենաերկարը չէ և ամենակարճը չէ:

 

 

 

կանաչը

 

Ագարակում կա 4 կատու: Սպիտակ կատուներ սև կատուներից շատ են: Քանի՞ սպիտակ կատու կա ագարակում:

3 սպիտակ կատու

Արկղում կա  4 բազուկ և 3 գազար : Ագարակի կենդանիներին կերակրելու համար Արամը արկղից վերցրեց 5 բանջարեղեն: Հնարավո՞ր է, որ բանջարեղեններից մեկը գազար լինի:

 

Հնարավոր է

 

Որոշե՛ք, թե քանի գրամ է կշռում մեկ տանձը:

 

200 գրամ

 

Թիվը կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը, հայուրյակը, հազարյակը

Թիվը Մոտակա տասնյակը Մոտակա հարյուրյակը Մոտակա հազարյակը
5481 5480 5500 5000
41892 41890 41900 42000
60147 60150 60100 60000
24100 24100 24100 24000
348341 348340 348300 348000
759217 759220 759200 759000

 

 

April 19

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Անգութ-գութ չունեցող, հանդ-դաշտ

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

Տաքացնում-տաքացնել-ջերմացնել, անգութ-անխիղճ, ոչնչացնում-ոչնչացնել-վերացնել, պահպանում-պահպանել- պաշտպանել,  շինում-շինել-կառուցել, կոտորում-կոտորել-ջարդել, խնայեցեք-խնայել-տնտեսել

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Առակը սովորեցնում է, որ ծառերը չի կարելի կտրել: Եթե մենց ծառերը կտրենք, մենք թթվածին չենք ունենա, բերք չենք ունենա:

  1. Paint ծրագրով նկարի՛ր առակը և տեղադրի՛ր բլոգում:

April 16

Ղ. Աղայան. Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

շերամ-մետաքսաթել հյուսող որդ,

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին

պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

իմաստուն որդ, օգտակար կենդանի, փոքր տղա:

  1. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Մի անգամ, իմաստուն որդը զբոսնում եր այգիներով, և պատահաբար տեսավ մի օգտակար կենդանու:

Նա ասաց.

-Բարև, օգտակար կենդանի:

Օգտակար կենդանին ասաց.

-Բարև:

-Քո անունն ինչ է:

-Իմ անունը ոչխար է:

Որդն ասաց.

-Իսկ իմ անունը որդ է:

Նրանք ծանոթացան և գնացին իրար հետ զբոսնելու:

Զբոսնեցին, զբոսնեցին և տեսան մի փոքր տղայի:

նրանք ասացին.

-Քո անունն ի՞նչ է:

Տղան ասաց.

-Իմ անունն Էմիլ է:

Նրանք գնացին իրար հետ զբոսնելու, այսպես պատմությունը վերջացավ:

April 15

Մաթեմատիկա

Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Նիկան, վճարելով 4500 դրամ, գնեց 1 գնդակ, 2 պարան։ Նարեն, վճարելով 2500 դրամ, գնեց 1 պարան, 1 գնդակ։ Որքա՞ն արժե մեկ պարանը։

Լուծում

4500-2500=2000

Պատ․՝ 2000 դրամ

 

Բ․ Ալեքը 1 ինքնաթիռի և 3 մեքենայի համար վճարեց 10000 դրամ։ Տիգրանը 1 ինքնաթիռի և 2 մեքենայի համար վճարեց 8000 դրամ։ Ինչքա՞ն արժե մեկ ինքնաթիռը։

Լուծում

10000-8000=2000

2000×3=6000

10000-6000=4000

Պատ․՝ 4000 դրամ

 

Գ․ Մայրիկը գնեց 1 կգ կոնֆետ և 2 կգ նարինջ, վճարեց ընդամենը 1800 դրամ։ Ինքա՞ն արժե մեկ կգ նարինջը, եթե  1 կգ կոնֆետը 800 դրամ է։

Լուծում

1800-800=1000

1000:2=500

Պատ․՝ 500 դրամ

 

Դ․ Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ, վճարեց ընդամենը 1600 դրամ։ Ինքա՞ն արժե մեկ էսկիմոն, եթե 1 շոկոլադն արժե 300 դրամ։

Լուծում

300×2=600

1600-600=1000

1000:5=200

Պատ․՝ 200 դրամ

 

Ե․ Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 կարկանդակը, եթե 1 հյութն արժե 200 դրամ։

Լուծում

200×2=400

800-400=400

400:5=80

Պատ․՝ 80 դրամ

 

Հաշվի՛ր գումարը։

 

15479 + 497802 =513802

    1 5 4 7 9
+ 4 9 7 8 0 2
  5 1 3 2 8 1

 

154978 + 95412 =250490

  1 5 4 9 7 8
+   9 5 4 1 2
  2 5 0 3 9 0

 

450897 + 548977 =999874

  4 5 0 8 9 7
+ 5 4 8 9 7 7
  9 9 9 8 7 4

 

247009 + 489726 =736735

  2 4 7 0 0 9
+ 4 8 9 7 2 6
  7 3 6 7 3 5

 

540078 + 45970 = 586048

  5 4 0 0 7 8
+   4 5 9 7 0
  5 8 6 0 4 8

 

  1. Հաշվի՛ր տարբերությունը։

401547 – 90809 =310738

  4 0 1 5 4 7
  9 0 8 0 9
  3 1 0 7 3 8

 

400978 – 54129 =356849

  4 0 0 9 7 8
  5 4 1 2 9
  3 4 6 8 4 9

 

800971 – 297079 =613892

  8 0 0 9 7 1
2 9 7 0 7 9
  6 1 3 8 9 2

 

470092 –  297026 =184066

  4 7 0 0 9 2
2 9 7 0 2 6
  1 8 4 0 6 6

 

900781 – 509708 = 501073

  9 0 0 7 8 1
5 0 9 7 0 8
  3 9 1 0 7 3
April 14

Մաթեմատիկա

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

 1200 : 300 =4

 2500 : 50 = 50

6300 : 90 = 70

42000 : 700 =60

 56000 : 80 = 700

3600 : 90 = 40

 

256 x 7 = 1792

200 x 7 + 50 x 7 + 6 x 7 =1792

3694 x 3 = 11082

1420 x 5 =7100

 3450 x 4 =13800

 2145 x 6 =12870

 3748 x 2 =7496

 

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

2800։ 700 x (25 + 3  x 25): 40 =10

5600 : 80 + (90 x 30 – 50 x 4) =2570

50 x 200 – 1000 : (20 x 50 ) =9999

6000 : (120 : 2 )  + 700 x 70 =49100

 

 

 Լրացրո՛ւ աղյուսակները։

 

Արտադրիչ 20 40 5 50 70 900 200 60
Արտադրիչ 600 200 40 100 30 9 600 500
արտադրյալ 12000 8000 200 5000 2100 8100 120000 30000

 

Բաժանելի 8000 300 6000 2400 1200 4500 630 8100
Բաժանարար 40 10 300 30 30 90 70 90
Քանորդ 200 30 20 80 40 50 9 90

 

 

Continue reading