March 20

Հ․Հ․ մարզերը և մարզկենտրոնները

Լոռու մարզ – մարզկենտրոնը, Վանաձոր։

Տավուշի մարզ – մարզկենտրոնը, Իջևան։

Շիրակի մարզ – մարզկենտրոնը, Գյումրի։

Արագածոտնի մարզ – մարզկենտրոնը, Աշտարակ։

Գեղարքունիքի մարզ – մարզկենտրոնը, Գավառ։

Կոտայքի մարզ – մարզկենտրոնը, Հրազդան։

Վայոց Ձորի մարզ – մարզկենտրոնը, Եղեգնաձոր։

Սյունիքի մարզ – մարզկենտրոնը, Կապան։

Արարատի մարզ – մարզկենտրոնը, Արտաշատ։

Այմավիրի մարզ – մարզկենտրոնը, Արմավիր Քաղաք։

February 20

Գերմանիա-Ուսումնասիրում

Գերմանիա (գերմ.՝ Deutschland), պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), պետություն Արևմտյան Եվրոպայում, որը Բալթիկ և Հյուսիսային ծովերից ձգվում է մինչև Ալպյան լեռներ և Բոդենի լիճ՝ հարավում հասնելով մինչև հյուսիսային Հռենոս։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արևելքում՝ Չեխիային և Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային և Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային և Նիդերլանդներին՝ արևմուտքում։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ Գերմանիան համարվում է Եվրոպական միության (ԵՄ) ամենախիտ բնակեցված պետությունը։ Գերմանիան բավականին ապակենտրոնացված պետություն է․ թեպետ մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Բեռլինն է, այնուամենայնիվ, Մայնի Ֆրանկֆուրտը հանդիսանում է երկրի ֆինանսական կենտրոնը և հենց այստեղ էլ գտնվում է դաշնության խոշորագույն օդանավակայանը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։ Բացի այդ, Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը և Նյուրնբերգը։

Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ պատմություն ունեցող պետություններից է։ Գերմանական ցեղերը եվրոպական հողերում հաստատվել են Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակահատվածում և Վերդենի դաշնագրի կնքումից հետո ձևավորել սեփական պետությունը։ 10-րդ դարում ստեղծվում է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունը, որը դառնում է տարածաշրջանի կարևորագույն ուժերից մեկը։ 15-րդ դարում հյուսիսգերմանական շրջաններում ձևավորվում է ռեֆորմացիայի շարժումը, որն ազդարարում է նոր շրջանի եվրոպական պատմության սկիզբը[3]։ Սրբազան Հռոմեական կայսրության փլուզումից հետո՝ 1815 թվականին ստեղծվում է Գերմանական համադաշնությունը, որը Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկի ջանքերով կենտրոնացված իշխանության ներքո միավորվում է 1871 թվականին։ 1918 թվականին Գերմանիան սանձազերծում է Առաջին համաշխարհային պատերազմը, որի ավարտին կրած պարտությունից հետո կայսերական կարգերը տապալվում են և հաստատվում է Վայմարյան հանրապետությունը։ Հաջորդ տասնամյակում Գերմանիայում իշխանության եկած նացիստները՝ ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, սկսում են նոր աշխարհամարտ, որտեղ սակայն կրում են պարտություն։ Արդյունքում՝ վերջիններս կորցնում են նվաճված բոլոր տարածքներն ու արևելյան Գերմանիան, որը սկսում է զարգանալ սոցիալիստական ուղով։ 1989 թվականին ԳՖՀ-ում տեղի է ունենում հեղափոխություն, որի արդյունքում կոմունիստական վարչակարգն արևելյան Գերմանիայում անկում է ապրում և երկրի երկու մասերը միավորվում են[4]։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Ունի «մեծ տերության» կարգավիճակ և համարվում է տնտեսական գերհսկա (ՀՆԱ-ի ցուցանիշով՝ չորրորդն աշխարհում, անվանական ՀՆԱ-ով՝ հինգերորդը)։ Արդյունաբերական և տեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներում համարվում է համաշխարհային առաջատար։ Որպես բնակչության բարձր կենսամակարդակ ունեցող զարգացած պետություն՝ Գերմանիան ապահովում է բացառիկ սոցիալական անվտանգություն, հանրային առողջապահություն, անվճար, որակյալ միջնակարգ և բուհական կրթություն:Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 1957 թվականից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999 թվականից ի վեր՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաև ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը

December 8

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Երկիր մոլորակի վրա ամեն փոփոխությունը կոչվում է երևույթ։ Կան երկու տեսակ երևույթներ՝ քիմիական և ֆիզիկական։ Փիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխում են իրենց ձևը և զանգվածը,՝ օրինակ սառույցի հալվելը և ջրի գոլորշանալը։ Իսկ քիմիական երևույթների ժամանակ առաջանում էն նոր նյութեր կամ ռեակցիաներ։ Օրինակ՝ կաթի թթվելը և լուցկու վառվելը։

November 9

Բնագիտություն

Իմ կարծիքով մարդկանց մի մասը պաշտպանում և խնամում է երկիրը, իսկ մյուս մասը անդառնալի աղտոտում և վնասում մեր շատ գեղեցիկ մոլորակը: Օդը մաքուր պահելու համար ծառերը կտրելու փոխարեն պետք է ծառեր տնկել: Պետք է ստանալ Էլեկտրաեներգիա բնական ճանապարհով՝ օրինակ արևի ճառագայթներից, քամուց և ջրից: Աղբը կրճատելու համար պետք է այն վերամշակել: Անհրաժեշտ է վարել էլեկտրական մեքենաներ՝ օդը մաքուր պահելու համար:

 

October 16

Ինչպե՞ս պահպանել և փրկել մեր մոլորակը?

Որպեսզի մեր մոլորակը լինի մաքուր և առողջ, պետք չե աղբը գցել տարբեր տեղեր, այդ իսկ պատճառով բնությունը կարող է փչանալ: Աղբը պետք է վերամշակել և այդ աղբից ստանալ տարբեր իրեր: Եթե ծառերը չլինեն, երկրի վրա մաքուր օդ չի լինի, որովհետև ծառերը շնչում են ածղաթթու գազը, և արտաշնչում են օդը: Բնությունը պետք է խնամել:

October 10

Հող

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

 

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, շրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Առաջադրանք

  1. Որ հողերն են կոչվում բերրի և ինչու:

Բերրի չեն այն հողերը, որոնք պարունակում էն քիչ հումուս:

  1. Որն է հողի ամենակարևոր առանձնահատկությունը:

Այն պարունակում է ջուր և ավազ

  1. Ինչ է հումուսը:

Հումուսը մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներն էն:

  1. Ինչպես պետք է մշակել հողը:

Հողը պետք է վարել, փխրեցնել, շրել, մանրացնել կոշտերը,

  1. Որ հողերն են ամենից շատ հումուս պարունակում:

Սևահոդերը, մուգ գույն ունեցողները:

September 19

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրր, գոլորշա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդր լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա րնդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որր տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը:

Բնությունը, դա մեր շրջապատի բոլոր բույսերն և կենդանիներն են:

  1. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:

Արեգակը ալիս է էներգիա

  1. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:
September 8

երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝  ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը  հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի:  Միջուկի ջերմաստիճանը հասնում է 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝  կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Ենրկրի պիդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝  նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝  ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝  Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝  հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:

միջուկից, միջնապատյանից և երկրակեղևից։

2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Ենրկրի պիդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:

May 25

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն

Ժամանակահատվածը` մայիսի 15֊30

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

կատարել եմ

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Բնագիտության հաշվետվություն

Վագրերի մասին

Ուտելու և թունավոր սնկեր

Ուտելու և թունավոր սնկեր

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ

Ինչու եմ սիրում այս միրգը

Բնագիտության հաշվետվություն

Աֆրիկա

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։