May 17

Հաշվետու պատում․ Հայրենագիտություն

Հեղինակ ՝  Գրիգոր բաղդասարյան

Տարիք ՝  10

Դասարան ՝  5-րդ

Հինգերորդ դասարանում մենք սկսել ենք անցնել Հայոց-Պատմություն, որը որ ինձ շատ դուր է գալիս։ Մեր ամենա առաջին թեման, դա ՝ <<Հայկական Լեռնաշարհն>>-եր, Հետո սկսեցինք անցնել հայաստանի քաղաքների պատմության մասին և նրանց հակարակորդների և դաշնակիցների մասին։ Եթե մենք չիմանաինք պատմությունը, մենք չէինք իմանա։ Մեր ամենա վերջին անցած դասը ՝ Մեսրոպ մաշտոցի մասին էր։ Ես սիրում եմ հայրենագիտությունը, որովհետև անյն հետաքրքիր է և օգնում է մարդկանց իմանալ ավելին։

April 8

Վանի թագավորության մասին

Վանի թագավորություն[1][2][3][4][5], պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի»[6], երբեմն՝ «Նաիրի»[7]ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու»[8][9], իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»[10] անուններով։ Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։  Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։