May 3

Ես՝ որպես բնության մի մասնիկ

Բնությունը մեր շրջապատում է։ Ես միշտ ջրում եմ մեր տան ծաղիկները և խնամում եմ նրանց, նաև ես խաղում եմ իմ շնիկի հետ։ Ես ծառեր չեմ կտրում, աղբ չեմ թափում և չեմ աղտոտում։ Ես համարվում եմ բնության մի մասնիկ, որովհետև բնությունը ստեղծել է ինձ այնպիսի, ինչպիսին ես կամ։ Մենք օգնում ենք բնությանը և չենք թողում, որ այն ոչնչանա։ Բնությունը շատ կարևոր բան է, առանց բնության մենք մաքուր օդ չենք ունենա, առանց կենդանիների մենք ապահով չենք կարողանա ապրել։ Ես սիրում եմ բնությունը։

April 10

Իմ կյանքի գույները

Իմ սիրած գույնը դա սպիտակն և սևն է։ Սպիիտակը բարության խորհրդանիշն է, իսկ սևը հանդարտությանը։ Սպիտակ է ձյունը, որը ես շատ սիրում եմ։ Սովորաբար իմ հագուստը սև գույնի է լինում։ Ես շատ եմ սիրում այս գույները, որովհետև նրանք իրար ընկերներ են (Իրար միշտ սազում են):

January 9

Առաջին ձյունը

Ձյունը ճերմակ և փափուկ,

Բոլոր մարդիկ են նրանով խաղում,

Փխրուն, մաքուր, հաճելի,

Առաջինւ ձյուննե եկել։

 

Դուռս եկա արագ խաղալու,

Եվ ընկերներիս կանչելու,

Ձնագնդիկ խախալու,

Եվ լավ հանգստանալու։

 

Հոգնեցինք մենք բոլորով,

Տուն եինք գնում զոռով,

Երբ բոլորով հասանք տուն,

Լուսինը տեսանք շողուն։