June 10

Մայրենի ստուգատես

Գրիգոր Բաղդասարյան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

 

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • դաշտավայրերում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 25 կգ:
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:

 

  1. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն:

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

Առյուծների նորածին ձագերը միագույն չեն:

Առյուծների ձագերը շատ փոքրիկ են ծնվում:

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    գեղեցիկ-տգեղ
    թույլ-ուժեղ
    փոքր-մեծ
    շատ-քիչ
  2. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    3
    250
  3. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
    ուժեղ
    գեղեցիկ
  4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

 

 

 

 

 

 

June 9

Մայրենիի ստուգատես։4-րդ դասարան

1-ին փուլ՝ մայիսի 30-ից հունիսի 9-ը

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Բակաին խաղերից ես սիրում եմ խաղալ ֆուտբոլ, պահմտոցի և բռնոցի: Սեղանային խաղերից ես սիրում եմ խաղալ x factor, լոտո և ծովամարտ:

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Կախարդական ծաղիկը

 Լինում է չի լինում մի կախարդական ծաղիկ է լինում: Այդ ծաղիկը գտնվում է մի խիտ անտառում: Այն ունի սովորական ծաղիկի տեսք, բայց, երբ մարդը դիպչի այդ ծաղիկին կվերածվի արջի: Մի օր մի փոքրիկ տղա ցանկանում է պոկել այդ ծաղիկը, բայց, հենց կպնում է ծաղկին անմիջապես վերածվում է արջի: Արջը վախեցած վազվզում է անտառով մեկ և հանդիպում մի պապիկի: Նա հարցնում է, թե ինչպես հեռացնի այդ կախառդանքը: Պապիկն ասում է պետք է ուտել այդ ծաղկի փոշին: Արջն վերադառնում է ծաղկի մոտ և ուտում ծաղկափոշին: Նա կրկին վերածվում է սովորական տղաի: Տղան բոլորին պատմումէ այդ ծաղկի մասին, և այլևս ոչ մեկ չի կպնում այդ ծաղկին: