May 22

Դեպի Մայր Դպրոց

Ես չեմ տեղափոխվելու մայր դպրոց, բայց ես կգրեմ այս պատումը։ Մայր դպրոցում, մեզ մի փոքր անսովոր կլինի, որովհետև անյտեղ ամենինչ տարբեր է, Օրինակ՝ դասարանները։ Տարածքը շատ մեծ է, նաև այնտեղ կա մեծ ֆուտբոլի դաշտ, որպեսզի մենք խաղանք։ Ես այնտեղ ունեմ ընկերներ, բայց Ես կարող եմ ծանոթանալ մեծ մասի հետ։ Ես հրաժեշտ կտամ իմ ընկերներին, քանի որ ես գնալու եմ սովորական դպրոց։

May 17

Իմ ընկեր ուսուցիչ ☻☻☻♥♥♥։

Իմ ընկեր ուսուցիչը դա Ընկեր Լյովան է։ Ես նրա հետ մեկ-մեկ կատակներ էմ անում և խոսում։ Ընկեր Լյովան ամենաշատը սիրում է ինձ և Վահանին։ Երբ մենք ինչ որ բան սխալ ենք անում Ընկեր Լյովան մեզ ամենինչ բացատրում է։ Ես սիրում եմ ևնկեր Լյովաին նրա համար, որ նա մեզ սովորացնում է շատ կարևոր առարկա, որը որ քո կյանքի ապագայում պետք կգա։

May 2

Իմ ընկերները ♥☻

1․ Նա կոլոտ է, շատ է սիրում խաղալ ֆուտբոլ և նա ունի շատ լավ բնավորություն։

2․ Նա իմ հասակի է, նա սիրում է հեռախոսաին խաղեր խաղալ, ունի նարնջագույն մազեր և կապույտ աչքեր։

3․ Նա բարձրահասակ է, շատ է կռվում և ունի սեվ մազեր և աջքեր, Նա նաև ունի ընկերներ։

April 27

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանցսուրանկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

 

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին, վարդ, տարօրինակ, անգամ

  1. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Այսոր ես կանգնեցի փշի վրա։

Աջկիս մեջ փուշ մտավ։

  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Մատը – պարզ,

Գրիչը – պարզ,

Լքել – բայ

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Գոյական           բայ              ածական

տներ             կառուցել            կլոր
երկիր

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • ա/ճամփորդեց – ճամփորդել
  • բ/պետք է վճարեք – վճարեք
  • գ/ասաց – ասել
  • դ/երազում էր – երազել
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

    Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար:

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.Հողից վերև՝Փոքրիկ արև,Վրան՝ հազարՍերմ ու տերև:
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

 

  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.ա/որովհետև վճարել էր տուգանքըբ/որովհետև պարեկը արդարացի էրգ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքըդ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
April 25

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ԿԱՏՈՒՆ

Մի անգամ Հռոմից դեպի Բոլոնիա ուղևորվող գնացք մտավ մի կատու:
Ընդհանրապես գնացքներում կատուներ այնքան էլ հազվադեպ չեն հանդիպում։ Ճիշտ է,
նրանք հիմնականում նստում են զամբյուղի կամ տուփերի մեջ, որոնք ծակծկում են, որ կատուները չխեղդվեն: Գնացքներում երբեմն նույնիսկ թափառաշրջիկ կատուներ են հանդիպում, և
կատուներ, որոնք ոչ մեկինը չեն, ինչպես նաև մկներ որոնելու համար պատահաբար այստեղ
մտած կատուներ… Բայց այս կատուն, ում մասին պատմում եմ, իսկական ճանապարհորդ էր և
միանգամայն ինքնուրույն էր ուղևորվում:
Նրա ուսից փաստաբանի պայուսակի նման սև պայուսակ էր կախված, բայց նա, այնուամենայնիվ, ոչ թե փաստաբան էր, այլ՝ կատու: Նա քթին ակնոց էր դրել, ինչպես կարճատես
հաշվետարը, բայց հաշվետար չէր և հիանալի տեսողություն ուներ: Նա հանրահայտ
դերասանների նման խիստ նորաձև վերարկու էր հագել և խիստ նորաձև գլխարկ դրել, բայց ոչ
թե դերասան էր, այլ՝ կատու։
Նա մտավ առաջին կարգի խցիկ և նստեց ազատ տեղում՝ պատուհանի մոտ: Խցիկում
արդեն այլ ուղևորներ կային նստած: Մի սինյորա, ով գնում էր Արեցցո՝ այցելելու քրոջը,
հարգարժան մի պարոն, ով գործերով Բոլոնյա էր գնում և մի երիտասարդը, ով գնում էր չգիտես
թե ուր։
Կատվի հայտնվելը որոշակի աշխուժություն մտցրեց ուղևորների մեջ։
Սինյորան ասաց.
– Ի՞նչ հրաշալի կատու է։ Փի՜սի-փի՜սի-փի՜սի… Դու մեծի նման բոլորովին մենակ ես
ճանապարհորդում, հա՞…
Հարգարժան պարոնն ասաց.
– Հուսանք, որ նրա վրա լվեր չկան։
– Մի՞թե չեք տեսնում, թե որքան մաքուր է,- նկատեց սինյորան։
– Հուսանք… Բայց, հարգարժան սինյորա, ի դեպ ես ալերգիա ունեմ կատուներից: Հուսանք,
որ գրիպ չեմ հիվանդանա:
– Բայց չէ՞, որ նա գրիպով հիվանդ չէ, ի՞նչից եք վախենում։
– Ինձ, հարգարժան սինյորա, վարակում են նույնիսկ նրանք, ովքեր հիվանդ չեն։
– Փի՜սի-փի՜սի-փի՜սի… Դու երևի քո տիրուհու համա՞ր ես տեղ պահել, հա՞։
– Մյա՜ու։
86
– Ի՞նչ հաճելի ձայն ունի։ Հետաքրքիր է, թե ի՞նչ ասաց։
Այստեղ առաջին անգամ խոսեց երիտասարդը.
– Նա ասաց, որ տիրուհի չունի, որ ինքը միանգամայն ազատ կատու է և, բացի այդ,
արքայական ծագում ունի։
– Ի՞նչ հետաքրքիր է։
– Ավելի ճիշտ կլիներ ասել՝ թափառաշրջիկ կատու է,- անբարյացակամորեն նկատեց
հարգարժան պարոնը:- Հուսանք, որ ինձ մոտ կապույտ հազ չի սկսվի:
– Կապույտ հա՞զ,- զարմացավ սինյորան,- բայց կատուները կապույտ հազով չեն
հիվանդանում:
– Ես, հարգարժան սինյորա, մանուկ ժամանակ այդ հիվանդությամբ չեմ վարակվել։ Իսկ
դուք պիտի իմանայիք, որ մեծերի համար այն ավելի վտանգավոր է:
Այդ ժամանակ գնացքը շարժվեց, և խցիկ մտավ հսկիչը։
– Ձեր տոմսերը, պարոնա՛յք։
Սինյորան բացեց պայուսակը.
– Ա՜խ, ո՞րտեղ եմ ես դրել այդ տոմսը… Սպասե՛ք, գուցե այստե՞ղ է… Այո՛, այո՛, փա՜ռք
Աստծու:
– Շնորհակալ եմ, սինյո՛րա, իսկ կատվի՞նը։
– Բայց դա իմ կատուն չէ։
– Ուրեմն ձե՞րն է, պարո՛ն։
– Էդ էր մնացել պակաս,- բարկացավ հարգարժան պարոնը,- տանել չեմ կարողանում
կատուներին։ Նրանցից իմ ճնշումը բարձրանում է:
– Գիտե՛ք, նա իմն էլ չէ,– ասաց երիտասարդը,– նա ինքնուրույն է ճանապարհորդում:
– Բայց նա պիտի որ տոմս ունենա։
– Մի՛ արթնացրեք նրան, նա այնքա՜ն քաղցր է քնած։ Այնքա՜ն լավն է, տեսեք՝ ինչ գեղեցիկ
մռութիկ ունի։
– Ինչպիսին էլ լինի նրա մռութը, բայց ես պետք է նրա տոմսը դակեմ։
– Փի՜սի-փի՜սի-փի՜սի,- ձայն տվեց սինյորան։- Կատվի՛կ, սիրելի կատվիկ, արթնացի՛ր,
տե՛ս, թե ով է եկել…
Կատուն բացեց սկզբում մի աչքը, հետո՝ մյուսը և ասաց.
– Մյա՜ու, մյա՜ու։
87
– Դեռ դժգոհում է,– փնթփնթաց հարգարժան պարոնը: Գրողը տանի, նրան հավանաբար
ննջախցիկ է պետք…
– Ոչ մի նման բան,– բացատրեց երիտասարդը,– նա ասաց. «Ներեցե՛ք, ես ննջել էի…»:
– Ննջել էիր, հա՞։
– Հա՛, երևում է նա սիրում է նրբաճաշակ ոճով խոսել։
– Մյա՜ու, մյա՜ու,- նորից խոսեց կատուն:
– Իսկ հիմա ի՞նչ ասաց,- հետաքրքրվեց սինյորան։
– Ասաց. «Խնդրե՛մ, ահա՛ իմ տոմսը»,- թարգմանեց երիտասարդը:
– Իսկ դուք ինչպես հարկն է ստուգեք,- հսկիչին խորհուրդ տվեց հարգարժան պարոնը,- թե
չէ լինում են նաև այնպիսի անամոթ ուղևորներ, որոնք երկրորդ կարգի տոմսով առաջին կարգով
են երթևեկում։
– Տոմսը կարգին է, սինյո՛ր։
– Մյա՜ու, մյա՜ու,- բարձրաձայն խոսեց կատուն:
– Նա ասաց,- բացատրեց երիտասարդը,- որ թերևս պետք է նեղանար ձեզանից ձեր
դիտողությունների համար, բայց չի անում՝ հարգելով ձեր ճերմակ մազերը։
– Ճերմակ մազե՞ր, բայց ես մազ չունեմ, ես ճաղատ եմ:
– Մյա՜ու, մյա՜ու։
– Նա ասում է, որ շատ լավ է տեսնում, բայց եթե մազեր ունենայիք, դրանք ճերմակ կլինեին։
Սինյորան հոգոց հանեց.
– Կեցցե՛ք, որ հասկանում եք կատուների լեզուն։ Դա ինչպե՞ս է ձեզ հաջողվում։
– Դա դժվար չէ։ Պետք է պարզապես շատ ուշադիր լինել։
– Մյա՜ու, մյա՜ու։
– Ո՞րքան կարելի է շատախոսել,- փնփնթաց հարգարժան պարոնը,- մի րոպե անգամ չի
կարողանում լռել։
– Իսկ հիմա՞ ինչ ասաց, ի՞նչ ասաց,- նորից խոսեց սինյորան:
– Նա հարցրեց՝ թույլ չէի՞ք տա ծխել,- թարգմանեց երիտասարդը:
– Այո, իհա՛րկե, իհա՛րկե։ Վա՜յ, տեսե՛ք, նա ինձ էլ է ծխախոտ առաջարկում։ Իսկական
ծխողի նման։
– Եթե ծխում է, ուրեմն հենց ծխող է որ կա,- փնթփնթաց հարգարժան պարոնը։- Ձեր
կարծիքով նա առյուծների որսո՞րդ պիտի լիներ, ինչ է։
– Մյա՜ու, մյա՜ու։
88
– Նա ասաց՝ «Ի՜նչ լավ եղանակ է այսօր։ Իսկ երեկ այնքան գորշ օր էր: Հուսանք, որ վաղն էլ
այսօրվա պես լավ եղանակ կլինի: Դուք հեռո՞ւ եք գնում, սինյորներ։ Իսկ ես Վենետիկ եմ գնում
ընտանեկան գործերով»:

Առաջին ավարտ
Պարզվեց՝ երիտասարդը, որը չգիտես, թե ուր էր գնում, որովայնախոս էր, ձեռնածու և
աճպարար, և այս ամենը նրա սարքած գործերն էին:

Եկրորդ ավարտ
Պարզվեց, որ նա ամենևին էլ իսկական կատու չէր, այլ՝ ռոբոտ. շատ թանկարժեք, շքեղ
խաղալիք, որը վաճառքի կհանվի միայն Նոր տարուց առաջ:

Երրորդ ավարտ
Այսպիսի կատու, իհարկե, չկա և երբեք էլ չի եղել: Բայց ի՜նչ հրաշալի կլիներ, եթե մենք
երբևիցե իրականում սովորեինք խոսել կենդանիների հետ: Եթե ոչ բոլորի, ապա գոնե
կատուների հետ:

Չորորդ ավարտ
Կատվին և մարդուն ավելացավ մի ուրիշ տարօրինակ կատու, որին նրանք չէին ճանաչում։ նրանք որոշեցին նրան հարցեր տալ, և այդ հարցերից մեկը՝ թե ինչպես գտնեն ճիշտ ճանապարհը։ Կատուն օգնեց նրանց, նրանք ընկերացան, և շարունակեցին ճամփորդել։

April 10

Իմ կյանքի գույները

Իմ սիրած գույնը դա սպիտակն և սևն է։ Սպիիտակը բարության խորհրդանիշն է, իսկ սևը հանդարտությանը։ Սպիտակ է ձյունը, որը ես շատ սիրում եմ։ Սովորաբար իմ հագուստը սև գույնի է լինում։ Ես շատ եմ սիրում այս գույները, որովհետև նրանք իրար ընկերներ են (Իրար միշտ սազում են):

April 9

Զատիկը իմ ընտանիքում

Ապրիլի 9-ին՝ ժամը 17:00-ին, 2023 թվականի Սուրբ Զատիկն էր։ Զատիկին մենք խաղում էինք ձվերով և մեր զարմիկների հետ։ Ես, քույրս և զարմիկներս նույնպես ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ էինք խաղում։ Շատ զվարճալի էր։ Մենք կերանք մի քիչ բրինձ, շատ ձուկ և ձու: Մի քիչ կոլա, պեպսի ու օղի խմեցինք։ Մենք նաև խաղացինք մեր շների հետ: Ես սիրում եմ Զատիկը։

April 5

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

1․ Բացատրի՛ր ընդգծված բառերը։

սովդաքար – Առևտրական

ռոճիկ – Աշխատանքի՝ ծառայության համար վճարվող դրամական վարձատրություն, ինչպես և դրա չափը

մերձամահ – Մահվան մոտ

վրդովվում – Հուզել

փեշակ – Զբաղմունք

ծխատեր – Եկեղեցական ծուխ ունեցող

համքարներին – Արհեստակիցների միության՝ խմբավորման անդամ

գործակատար – Խանութի ծառայող

վաղ – շուտ

վախճանվել – մահանալ

2․ Բնութագրի՛ր վաճառականին։

3․ Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

4․ Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող տողերը։

5․ Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։

March 15

Գիտեք որ գարուն է արդեն

Գիտեք որ գարուն է արդեն, բնությունը ծաղկում է, թռչյունները ետ են գալիս տաք երկրներից և կենդանիները դուրս են գալիս իրենց որջերից։ Երեխաները դուրս են գալիս խաղալու և զվարճանալու։ Մարդիկ սկսում են շատ ճամփորդհել այս գեղեցիկ եղանակին։ Մեղուները նեկտար են հավաքում ծաղիկների վրաից, ծառերը բողբոջում են և առվակները հալչում և նորից ջուր են դառնում։