December 7

Մաթեմատիկա

Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ:

Ա. 1, 2, 4, 7, 11, 16, 22, 29

Բ. 1, 1, 2, 6, 24, 120, 720, 5040

Գ. 3, 14, 36, 69, 113, 168, 234

Լուծի՛ր խնդիրները:

Ա.  Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 200 մ է, իսկ լայնությունը 100 մ է: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր հողամասը ցանկապատելու համար:

Լուծում

4×100=400

2×100=200

400+200=600

Պատ. P=600 մ

Բ․ Քառակուսու տեսք ունեցող ծաղկանոցին պարանով արգելք պատրաստելու համար քանի՞ մետր պարան է հարկավոր, եթե ծաղկանոցի մեկ կողմի երկարությունը 15 մետր է:

Լուծում

4×15=60

Պատ.՝P=60 մ

Գ.Քառակուսու կողմը 16 սմ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

16×4=54

Պատ.՝ P=54 սմ

Դ.  Ուղղանկյան մի կողմը 19 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

19×2=38

15×2=30

38+30=68

Պատ.՝ P=68 սմ

Ե. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

15-5=10

5+10+15=30

Պատ.` P=30 սմ

December 7

Հեքիաթ բախտը բերելու մասին

Հեքիաթ բախտը բերելու մասին

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե~լ, սիրո~ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:

_Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:

__Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:

Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Առաջադրանքներ

  1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:

 

Իմ կարծիքով, որ մի ծառին փայտահատը կտրում է, նրա բախտը չի բերում: Իսկ մյուսը մնում է ու աճում:

 

  1. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել:

 

Ես գիշերը դասերս շուտ եմ վերջացնում և իմ բախտը բերում է:

Իսկ քույրիկս չի հասցնում և նրա բախտը չի բերում: