April 19

Մաթեմատիկա

Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները:

նախորդող թիվը թիվը հաջորդող թիվը
      14153 14154         14155
      320294 320295         320296
      502093 502094         502095
      940099 940100         940101
      139999 140000         140001
      850090 850091         850092

 

 Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր և ամենամեծ թվերը։

Թիվը Ամենափոքր թիվը Ամենամեծ թիվը
25481 12458 85421
164892 124689 986421
200147 100247 742100
624100 264001 642100
395341 359134 954331
340007 300047 743000

 

 Այս մատիտներից մեկով պետք է ինքնաթիռ նկարեմ: Ո՞ր մատիտով եմ նկարելու, եթե այն կապույտը կամ դեղինը չէ, ամենաերկարը չէ և ամենակարճը չէ:

 

 

 

կանաչը

 

Ագարակում կա 4 կատու: Սպիտակ կատուներ սև կատուներից շատ են: Քանի՞ սպիտակ կատու կա ագարակում:

3 սպիտակ կատու

Արկղում կա  4 բազուկ և 3 գազար : Ագարակի կենդանիներին կերակրելու համար Արամը արկղից վերցրեց 5 բանջարեղեն: Հնարավո՞ր է, որ բանջարեղեններից մեկը գազար լինի:

 

Հնարավոր է

 

Որոշե՛ք, թե քանի գրամ է կշռում մեկ տանձը:

 

200 գրամ

 

Թիվը կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը, հայուրյակը, հազարյակը

Թիվը Մոտակա տասնյակը Մոտակա հարյուրյակը Մոտակա հազարյակը
5481 5480 5500 5000
41892 41890 41900 42000
60147 60150 60100 60000
24100 24100 24100 24000
348341 348340 348300 348000
759217 759220 759200 759000

 

 

April 19

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Անգութ-գութ չունեցող, հանդ-դաշտ

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

Տաքացնում-տաքացնել-ջերմացնել, անգութ-անխիղճ, ոչնչացնում-ոչնչացնել-վերացնել, պահպանում-պահպանել- պաշտպանել,  շինում-շինել-կառուցել, կոտորում-կոտորել-ջարդել, խնայեցեք-խնայել-տնտեսել

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Առակը սովորեցնում է, որ ծառերը չի կարելի կտրել: Եթե մենց ծառերը կտրենք, մենք թթվածին չենք ունենա, բերք չենք ունենա:

  1. Paint ծրագրով նկարի՛ր առակը և տեղադրի՛ր բլոգում: