December 1

English

I am playing football with my friends now.

She’s doing homework now.

He playing games now.

I am watering the flowers now.

They are working now.

We are listening now.

It is eating food now.

We are doing mathematics now.

He’s very tired now.

They are playing game now.

December 1

Յ-ի ուղղագրությունը

Հայերենում յ-ն հանդես է գալիս ձայնավորների հետ և այդ կերպ կազմում երկհնչյուններ, ինչպես օրինակ – յա, յու, ույ – Հայաստան, ծայր, արյուն, անկյուն,  քույր, ընկույզ

Յ տառն երբեմն կոչում ենք ձայնակապ, որովհետև կապում է երկու ձայնավոր հնչյուններ: Հայերենում շատ հաճախ երկու ձայնավորների միջև լսվում է “Յ”տառը, օրինակ տեսնեի գրում ենք, բայց լսում ենք տեսնեյի, ուղիով գրում ենք, բայց լսում ենք ուղիյով: Լսվող Յ-ն գրվում է միայն “Ա” և “Ո” ձայնավորներից հետո, օրինակ` երեխա- երեխայի, խաղա-խաղայի, սարո-Սարոյին, երեկո-երեկոյան:

Բառավերջում գրվում է “Յ” մի քանի օտար բառերում, օրինակ` Սերգեյ, Ալեքսեյ, հոքեյ, լիցեյ:

Կան մի շարք հատուկ անուններ, որոնցում լսում ենք “Յ” հնչյունը, օրինակ Վիկտորիա, Ասիա…: Այս կապակցությամբ պետք է հիշել. եթե տվյալ բառը աշխարհագրական անուն է, ապա գրվում է “Իա-ով, օրինակ` Իտալիա, Ասիա, Վիկտորիա, Ֆրանսիա, Սոֆիա, Անտալիա իսկ, եթե մարդու անուն է, ապա գրվում է “Յա”-ով, օրինակ` Ասյա, Վիկտորյա, Սոֆյա….:

Պետք է հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը

Ունենք միմիայն- միայն և ունենք միմյանց-իրար, մեկմեկու

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Յ”- Մատյան, ատյան, լռելյայն, վայրկյան, իշայծյամ, եղյամ, հայելի, խարտյաշ, դղյակ…

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ի”-հեքիաթ, միլիոն, ակադեմիա, օվկիանոս, կրիա, քամելիոն, խավիար, ռադիո, ամբիոն, օրիորդ, միլիարդ…

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ե”-քվեարկել,հրեա, իդեալական, պատանեական…

 

Յ-ի ուղղագրությունը։

Լրացրեք բաց թողած տառերը։
Հեքիաթ, ակցիա, Սոֆիյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզիակ, կրիա, միլյիրդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցիալ, միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելիոն, հայելի, նայել:

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեյից, դղիակ, գնայի, բամիա, կրիա, վերարկույով, կարկաչյուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբույժ, ափսեյից, արքային: