February 18

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ

Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

 

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:

գույնը

  1. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես;

կապույտ, մոխրագույն և սպիտակ

  1. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Իրար կպած ու միասին:

  1. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:

երկու ամպ ընկերներ


Posted February 18, 2022 by grigorbaghdasaryan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*