October 18

Գործնական քերականություն

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ – մարտ, սեր – սեր, հոր – հոր, հոտ – հոտ, անտառ – անտառ, արի – արի, կար – կար:

Մարտ-ամիս, մարտ-պատերազմ,

կաթի-սեր, սեր-զգացմունք

հոր-մեծ փոս, հոր-հայրիկի

հոտ-զգացմունք, հոտ-գառների խումբ

անտառ-տարացք, անտառ-առանց տառ

արի-կանչել, արի-անել

կար-գոյություն ուներ, կար-հագուստի կար

69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճ կապեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը երկար չեր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը խոնարհ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը իջեցներ թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ կողպեքի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը ծածկի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

71. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:

Որջից դուրս եկողը ձագ էր:

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:

Երկնքում նորից թռչուններ երևացին:

Վանդակի թռչունն էր դուրս եկել:

Հատիկը հավաքողները մրջյուններ են:

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:

Գոռացողը պահակն էր:

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:

72.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ): Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել: Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում: Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն): Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի: Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն: Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա: Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել: Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:

74.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»: