December 19

Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում

Ամանորը մեր դպրոցում շատ հաճելի է անցնում։ Մենք խաղում ենք իրար հետ, պարում և ամենակարեվորը, որ մենք միասին խաղում ենք <<Secret santa>> – Գաղտնի սանտա։ ուսուցիչները վերջապես սկսում են բարիանալ և ուրախանալ, դա մեզ համար շատ լավ է։ Եվ իհարկե մենք բոլորիս ասում ենք Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Կարճ ասած կարող եք միանալ մեզ, որովհետև ինչքան շատ ընկերներ, այդքան շատ ուրախություն։

December 19

Գործնական քերականություն

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։

Վառվռուն, ախորժակ, մռմռալ, բարբառ, խռխռալ, գանգուռ, կենսաթրթիռ, թռթուր, կառկառել, երկնակարկառ, սառսուռ, ճանկռել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գռգիռ, խրճիթ, կռծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խռթխ…ռթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

 

Կետադրել տեքստը:

Շահանդուխտը՝ Իշխանի դուստրը, հրաշագեղ էր, չքնաղ նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր՝ նյութեղեն չէ, այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։

Մի օր, երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով, հանկարծ նկատեց զինյալներ՝ անծանոթ կերպարանքներով։

Օրանջիայի ձորակում, ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։

Այն ժամանակ երբ շեն էր, Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային։

 

Արտագրե՛լ և կետադրե՛լ։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր տարիներ առաջ ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում