May 2

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ և փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

 

  1. Ի՞նչ է ֆաունան:

Ֆաունան դա կենդանիների խումբն է:

  1. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

Հավը, ոչխարը, խոզը և կովը:

May 2

Ուտելու և թունավոր սնկեր

Թունավոր սնկեր.

  1.  Դրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են: Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր, որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են: Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն: Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է:Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության:

Ընդհանուր բնութագիր.

Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա։  Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝

° Կենդանական

° Բուսական

° Սնկերի

Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։ Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են  ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ։ Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ  900 մլն տարեկան ։ Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները։