May 11

Վագրերի մասին

Հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին։ Բայց Չափահաս Արու Սիբիրյան Վագրը Թաթի մի հարվածով (մի չափալախով) կարող է անգամ ձի սպանել ։ Վագրերը կարող են մինչև 4 մետրից մինչև 5 մետր բարձրությամբ ցատկեր կատարել, կենդանիները հազվադեպ են կարող փրկվել վագրի ճանկերից և ճիրաններից կամ մագիլներից։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ կամ ցեղատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 20-րդ դար 1940―թվականից 1960―1970 թվականներ, երկրորդ կեսի ժամանակաշրջանում։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը Բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–5 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։

Արտաքին տեսքը

Վագրը կատվազգիներից ամենախոշորն է, մյուս ենթատեսակների չափերն իրարից շատ են տարբերվում։ Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են։ Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը։ Ամուրյան, Չափահաս Արու Սիբիրյան վագրի մարմնի ստանդարտ միջին երկարությունն առանց պոչի կարող է հասնել 2,8 մետրից―3 մետրի (առանց պոչի երկարության չհաշված), բայց Ամենաերկար ամենամեծ արուների ամենահազվադեպ ամենաքիչ հազարից մեկ բացառիկ հանդիպող դեպքերում երբեմն կարող է հասնել 3,9 մետրից մինչև 4 մետրի, իսկ Ստանդարտ միջին քաշը՝ 370―400 կիլոգրամ, իսկ Բայց որոշակի Շատ մեծ ու խոշորագույն չափի Արու Սիբիրյան վագրերի Շատ մեծ զանգվածը առանձին դեպքերում անգամ 700―ից մինչև 730 կիլոգրամ։ Վագրի յուրահատուկ գունավորումն իրենից ներկայացնում է մուգ և կարմրանարնջագույն ուղղաձիգ շերտերի հաջորդականություն ամբողջ մարմնի վրա։ Փորի մասում դրանք վերանում են և դառնում սպիտակ։ Սովորաբար Բենգալյան,Սումատրյան, Հարավչինական և Հնդաչինական, մյուս 5 տեսակի վագրերի մազածածկը մի քիչ ավելի մուգ է քան Ամուրյան վագրինը։

Տարածվածություն

Մի ժամանակ վագրերը տարածված են եղել ամբողջ Ասիա մայրցամաքում՝ Փոքր Ասիայից մինչև Ռուսաստանի արևելյան ափերը։ Վերջին հարյուր տարիների ընթացքում վագրերը կորցրել են իրենց պատմական տարածքների 90%-ը և վերացել են հարավարևմտյան և կենտրոնական Ասիայից, Ջավա և Բալի կղզիներից, հարավարևելյան և արևելյան Ասիայի տարածքների մեծ մասից։ Ներկայումս նրանք բնակվում են Սիբիրյան տայգաներից մինչև արևադարձային խոնավ անտառներ գտնվող տարածքներում, սավաննաներում։ Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000մ բարձրության վրա։ Վագրերի զբաղեցրած տարածքը կազմում է 1 184 911 կմ2[1]։