February 24

Կոտորակներ

Կանոնավոր կոտորակները այն կոտորակներն են, որոնց համարիչը փոքր է հայտարարից։ Անկանոն են կոչվում այն կոտորակները, որոնց համարիչը մեծ է հայտարարից։

Կոտորակների գումարման, հանման ընդհանուր հայտարարի բերելու ժամանակ, օգտագործում ենք ամենափոքր ընդհանուր բազմապատիկը՝ վերցնում ենք մեծ թվի բոլոր պարզ արտաադրիչները, փոքրից այն ինչը մեծում չկա, կամ կա, բայց քիչ է։ Այդ թիվը հանդիսանում է կոտորակների ընդհանուր հայտարարը։

Կոտորակների կրճատման, բաժանման և բազմապատկման ժամանակ օգտագործում ենք ամենամեծ ընդհհանուր բաժանարարը՝ վերցնում ենք երկու թվերի ընդհանուր պարզ արտադրիչները։

February 24

ԵՐԿՈՒ ՀՈԳԻ

Մարդիկ կյանքում իրար համար
Ամեն մի տեղ ու ամեն օր՝
Որը ուժեղ, որը տըկար՝
Կամ պաշտպան են կամ պրոկուրոր։

 

Մինը գիտի լոկ չար վայրկյան
Եվ չարագործ ու թըշնամի,
Մյուսը հոգին հավերժական
Ու պատճառը դժբախտ ժամի։

Մինն իր առջև տեսնում է ցած

Մի հանցավոր խավար ու կույր,
Մյուսը՝ իր պես մի արարած,—
Ծընող, որդի, եղբայր կամ քույր…

Մինը մարդու օրենքն ունի,
Որ միշտ մարդուն ցավ է բերում,

Մյուսը մարդու և Անհունի,
Որ և անհուն սեր է բուրում։

Եվ օրհնեալ է, ով այդ սիրով
Կյանքի ճամփում ընկնող մարդուն
Պաշտպանում է եղբոր ձեռով,

Տանում դեպի խաղաղություն։

Եվ խաղաղ է նրա հոգին
Կյանքի ամեն ասպարիզում,
Եվ թե երբեք հուզվում է նա,
Սերն է միայն նրան հուզում։

Ահա ինչու էս աշխարհքում
Խաղաղ է միշտ և իմ հոգին,
Պաշտպանում է նա իր խորքում,
Սիրում է ողջ ու ամենքին։